Լրահոս

30.04.2019 11:15


«Հողը փախչում է». Կոտայքի Ողջաբերդ գյուղում փլուզում է տեղի ունեցել (լուսանկար)

«Հողը փախչում է». Կոտայքի Ողջաբերդ գյուղում փլուզում է տեղի ունեցել (լուսանկար)

Կոտայքի մարզում ապրիլի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 07։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 8-րդ փողոցի 2-րդ տանը կից հացատունը փլուզվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Պարզվել է, որ նշված շինությունը պատկանում է նույն գյուղի բնակիչ՝ 84-ամյա Հենրիկ Համբարձումյանին։ Տան բնակիչներն ասում էին. «Դեռ սովետական տարիներից էս վիճակն է եղել։ Բազմաթիվ տներ են այսօր ընկած։ Հողն այստեղ փախնում է։ Դիմել ենք պատկան մարմիններին, բայց բոլորի կողմից արժանացել ենք քար անտարբերության։ Միայն ընտրությունից ընտրություն են այցելում մեզ, խոստանում, որ խնդիրը կկարգավորվի, սակայն ընտրություններից հետո մոռանում են մեզ»:

Այս խորագրի վերջին նյութերը