Բաշկիրիայի էլիտայի թոփ 100-ում առաջին տիկին Կարինե Խաբիրովան (Ավետիսյան) է
«Իրական ժամանակ» կայքը կազմել է Բաշկորտոստանի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը։
Վարկանիշի առաջին հորիզոնականում Բաշկիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռադի Խաբիրովն է։ Նոր պաշտոնը նրան թույլ է տվել մեծ թռիչք կատարել դեպի վեր՝ 20 հորիզոնականով։
12-րդ տեղում հանրապետության առաջին տիկին Կարինե Խաբիրովան է, որն ամուսնու հետ տեղափոխվել է Կրասնոգորսկից։ Փորձագետների գնահատմամբ՝ նա Բաշկիրիայի ամենաազդեցիկ կինն է։ Անշուշտ, հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի «հմայիչ տիկինը» նրան հավելյալ դրական վարկ է հաղորդում։ Նրա միջոցով շրջանի ղեկավարությունը որոշ մեսիջներ է ուղարկում հասարակությանը։ Նրա շնորհիվ բնակիչներն իմանում են Ռադի Ֆարիտովիչի մասին՝ որպես սիրող ամուսնու ու հոգատար հոր։ Շատերն են հիշում տեսանյութը, որը տիկին Խաբիրովան տեղադրել է մարտի 8-ին, որտեղ ամուսինը խմոր է հունցում ապագա պելմենիների համար մոր «բաղադրատոմսով»՝ զմայլվելու առիթ տալով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Բաշկորտոստանի Հանրապետության սրալեզու բնակիչները կատակով նրան անվանել են «կամիր-բատիր» («խմոր»)։ Բացի այդ, սոցցանցերում երկյուղներ են հայտնվել, թե իշխանափոխությամբ շրջան կգա «հայական բիզնեսը» (Խաբիրովայի օրիորդական ազգանունը Ավետիսյան է)։

Աղբյուրը՝ news.am