Աշխարհ

29.04.2019 19:15


Թուրքիան անգլիացի զբոսաշրջիկների նախընտրած երկրների 5-յակում է

Թուրքիան անգլիացի զբոսաշրջիկների նախընտրած երկրների 5-յակում է

Թուրքիան 2-րդ տեղում է հայտնվել ամռան ամիսներին անգլիացի զբոսաշրջիկների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկում։ Այս մասին են վկայում բրիտանական խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Thomas Cook Airlines» հրապարակած տվյալները։

Ըստ այդմ՝ 2019թ․ անգլիացի զբոսաշրջիկների կատարած ամրագրումների 48 տոկոսի դեպքում նախապատվությունը տրվել է ոչ եվրոպական երկրներին։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 38 տոկոս։

Նախորդ տարիների համեմատ՝ կտրուկ աճել է թուրքական տուրեր նախընտրող անգլիացիների թիվը, որոնք կազմել են ընդհանուր ամրագրումների 25 տոկոսը։ Ընդ որում, զբոսաշրջիկները հիմնականում ընտրում են Թուրքիայի ծովափնյա քաղաքները։

Անգլիացի տուրիստների նախընտրած հանգստի ուղղությունների լավագույն հնգյակում Թուրքիայից բացի՝ տեղ են գտել նաև Իսպանիան, Հունաստանը, ԱՄՆ-ն ու Կիպրոսը։

Աղբյուրը՝ «էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը