Աշխարհ

29.04.2019 14:40


«ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա». Լուկաշենկո

«ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ ԵԱՀԿ-ն չպետք Է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա, կոչ Է արել կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարներին՝ հանդիպում անցկացնել եւ քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չափազանց շատ խնդիրներ են կուտակվել այստեղ մեզ մոտ՝ ընդհանուր տանը, որոնք պետք Է լուծել Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր… ավելացել Է Ուկրաինան, եւ դա արդեն լուրջ հակամարտություն Է, շատերն այն պատերազմ են անվանում: Ես շատ հաճախ եմ ԵԱՀԿ-ին քննադատում այն բանի համար, որ մենք թույլ ենք արձագանքում այդ հարցերին, մինչդեռ դա ԵԱՀԿ-ի աշխատանքի անմիջական թեման Է, քանի որ այն, նախեւառաջ, եվրոպական աշխարհամասի անվտանգության կազմակերպությունն Է: Եվ ոչ մի դեպքում չի կարելի աչք փակել այդ խնդիրների վրա»,-հայտարարել Է Լուկաշենկոն ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ ապրիլի 29-ին Մինսկում կայացած հանդիպմանը:

Բելառուսի նախագահը վերստին քննադատաբար Է արտհայտվել այն մասին, որ ԵԱՀԿ-ի պետությունների ղեկավարներն արդեն երկար ժամանակ Է՝ չեն կարողանում հավաքվել՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրները եւ «նախանշելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը