Աշխարհ

29.04.2019 18:25


Ռուսաստանը զիջել է դիրքերն ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում

Ռուսաստանը զիջել է դիրքերն ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում

Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել Է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել Է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտին:

Նշվում Է, որ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ չի հայտնվել պաշտպանության ծախսերի ցուցանիշով երկրների հնգյակում: 2018 թվականին Մոսկվան 3,5 տոկոսով պակասեցրել Է ռազմական ծախսերը: Վարկանիշի առաջատարներն են դարձել ԱՄՆ-ը եւ Չինաստանը (համապատասխանաբար 649 եւ 250 միլիարդ դոլար): Նաեւ հնգյակ են մտել Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը եւ Ֆրանսիան:

Այս խորագրի վերջին նյութերը