Աշխարհ

29.04.2019 11:45


Անգելինա Չոբանյանը՝ Miss USSR UK գեղեցկության մրցույթի հաղթող (լուսանկար)

Անգելինա Չոբանյանը՝ Miss USSR UK գեղեցկության մրցույթի հաղթող (լուսանկար)

Լոնդոնում կայացած Miss USSR UK գեղեցկության մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է Հայաստանի 18-ամյա ներկայացուցիչ՝ Անգելինա Չոբանյանը, որի օգտին մրցույթի պաշտոնական կայքում քվեարկել է հանդիսատեսի մեծ մասը։

Գեղեցկուհու հասակը 174 սմ է, ծնունդով նա Բելառուսից է, սովորում է Անգլիայում։

Ինքն Անգելինան պատմել է, որ մանկուց փորձել է տարբեր մարզաձեւերով զբաղվել, տարատեսակ հոբբիներ ուներ, սակայն նրա ամենամեծ հետաքրքրությունը պարահանդեսային պարերն են։

«Պարային արվեստը շատ հարցերում ձեւավորել է անհատականությունս։ Դրա շնորհիվ բազմաթիվ հմտություններ եմ ձեռք բերել․ ավելի համբերատար եմ դարձել, պայքարող եւ նպատակասլաց, ինչպես նաեւ ավելի ընկերասեր եւ շփվող։ Սովորեցի ինձ համար բարձր նշաձող սահմանել», - նշել է Չոբանյանը։

Անգելինան հաճախել է գեղարվեստական դպրոց, նրա կտավները ցուցադրվել են Չինաստանում եւ Ֆրանսիայում։ Գեղեցկուհին ավարտել է հայտնի Bromsgrove School մասնավոր դպրոցը։ Այժմ սովորում է Courtauld Institute of Art–ի Արվեստի պատմություն ֆակուլտետում։ Գիտական աստիճան ստանալուց հետո նա նախատեսում է արտ–դիլեր դառնալ։

Նա նաեւ երազում է մարդկանց օգնելու մասին։

«Նվիրական երազանքս օժտված մարդկանց օգնելն է, հատկապես` աղքատներին եւ թշվառներին, որպեսզի բացահայտեն իրենց տաղանդը», – խոստովանել է Անգելինան։

Miss USSR–ը միջազգային նախագիծ է։ Շոուին մասնակցում են ԽՍՀՄ նախկին երկրների ամենագեղեցիկ աղջիկները։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Այս խորագրի վերջին նյութերը