Աշխարհ

29.04.2019 10:45


Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից

Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից

Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Figaro հրատարակությունը: Ֆրանսիական թերթը հանրապետության նախագահին հասցեագրված նամակը հրապարակել Է այն մասին նրա հայտարարությունից հետո, թե տաճարը կվերականգնվի հինգ տարում:

Նամակի տակ ստորագրել Է 1170 փորձագետ: Նման արագ վերակառուցման վերաբերյալ նախագահի խոսքը «զարմանք եւ խորն անհանգստություն են առաջացրել ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների շրջանում», նշում Է թերթը:

«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում Է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես Է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարեւորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում Է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարեւորությունը շատ ավելի վեր Է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, եւ ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- ասված Է նախագահին հղված նամակում: Վերականգնման բնագավառի մասնագետներն իշխանություններին հորդորում են չշտապել տաճարի վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում եւ բավականաչափ ժամանակ տրամադրել արատորոշմանն ու փորձագիտական գնահատմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը