Լրահոս

27.04.2019 14:55


Արարատի մարզում 25-ամյա խոհարարը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Արարատի մարզում 25-ամյա խոհարարը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ, 25-ամյա Էդիկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի 36 CԼ 932 համարանիշի ավտոեմքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվաի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «12 կտոր» պիցցերիայում՝ որպես խոհարար։ Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը