Աշխարհ

27.04.2019 10:35


WSJ. Ջո Բայդենը մեկ օրում 6.3 մլն դոլար է հավաքել նախագահական քարոզարշավի համար

WSJ. Ջո Բայդենը մեկ օրում 6.3 մլն դոլար է հավաքել նախագահական քարոզարշավի համար

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը 6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Գումարը տրամադրել են մոտ 97 հազար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Հրատարակությունը նշում է, որ Բայդենին հավաքված միջոցների ծավալով հաջողվել է գերազանցել դեմոկրատներին, որոնք հայտարարել են ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մասին:

Օրինակ, Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, իր պաշտոնական մրցավազքի մեջ մտնելու առաջին օրը, կարողացել է շուրջ 5.9 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքել, Տեխասից նախկին կոնգրեսական Բետո Օ'Ռուրկը` 6.1 միլիոն դոլար:

Մոտ 20 դեմոկրատներ արդեն հայտարարել են նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին:

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը