Աշխարհ

27.04.2019 10:20


ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում վերանայել Շրի Լանկա ուղևորությունները

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում վերանայել Շրի Լանկա ուղևորությունները

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշական հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է երկրի քաղաքացիների Շրի Լանկա ուղեւորություններին կիրակի տեղի ունեցած պայթյունների շարքից հետո, որը 250 կյանք էր խլել, գրում է Associated Press-ը:

Պետդեպարտամենտը ահաբեկչության պատճառով ամերիկացիներին կոչ է անում վերանայել Շրի Լանկա ուղեւորությունը:

ԱՄՆ-ն նաեւ կարգադրել է կղզում իր պետական ծառայողների ընտանիքներից բոլոր դպրոցական տարիքի երեխաներին հեռացնելու մասին:

Բացի այդ, Պետդեպը թույլատրել է կղզուց հեռանալ ԱՄՆ-ի ոչ արտակարգ ծառայությունների ծառայողներին եւ նրանց ընտանիքներին:

Ուրբաթ հրապարակված Պետդեպարտամենտի զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական խմբերը շարունակում են Շրի Լանկայում հնարավոր հարձակումներ ծրագրել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը