Լրահոս

27.04.2019 09:55


Հովք գյուղի անտառում սունկ հավաքելուց քաղաքացիներ են մոլորվել

Հովք գյուղի անտառում սունկ հավաքելուց քաղաքացիներ են մոլորվել

Ապրիլի 26-ին՝ ժամը 21:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացներ Ժ.Ս.-ն և Լ.Ա.-ն Տավուշի մարզի Հովք գյուղի անտառում սունկ հավաքելուց մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Հովք գյուղի անտառում հայտնաբերել են քաղաքացիներ Ժ.Ս.-ին (ծնված 1945 թ.) և Լ.Ա.-ին (ծնված 1992 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը