Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։
Բանաձևում նշվում է, որ 1915֊ի ապրիլի 24֊ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։
«Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20֊րդ դարի առաջին ցեղասպանությունը»,֊ասված է տեքստում։
Պորտուգալիայի խորհրդարանը ցավ է հայտնում հայերի ցեղասպանության զոհերի կապակցությամբ՝ նրանց հիշատակը դիտարկելով որպես ժողովուրդների հաշտեցման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության էական տարր։ Բանաձևում նաև նշվում է, որ թեև օսմանյան ռազմական դատարանները ցեղասպանության կազմակերպիչներին 1919-1920֊ին դատապարտել են մահապատժի, սակայն այդ դատավճիռները կյանքի չեն կոչվել։ Խորհրդարանը հայտարարում է, որ հաշվի առնելով աշխարհում ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկա մակարդակը, անցյալի տառապանքի հիշողությունն էական նշանակություն ունի։
Այսկերպ խորհրդարանը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հանձնառությունը և ընդգծում է ժողովուրդների, կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Բանաձևում նշվում է նաև, որ նույն ցեղասպանության քաղաքականության զոհ են դարձել նաև Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնությունները։