Ռուսական Առաջին ալիքը զայրացրել է ադրբեջանցիներին (տեսանյութ)
Ռուսական Առաջին ալիքը տեսանյութ է հեռարձակել մանկական «Գոլոս» (Մանկական ձայն) նախագծին մասնակցող Միշա Գրիգորյանի մասին Ստեփանակերտից: Ռեպորտաժում Միշան պատմում է Ստեփանակերտի մասին, հեծանիվ վարում, պատմում է Տատիկի-պապիկի արձանի, իր սիրած՝ Շուշիի եկեղեցու մասին, պատմում է, թե ինչպես է օգնում հորը «ղեկավարել» զինվորական նվագախումբը:
«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, իսկ խոհանոցը շատ համեղ: Այսօր կծանոթանաք հայկական խոհանոցին»,-պատմում է Միշան: Տեսանյութը զայրացրել է ադրբեջանցիներին, որոնք դա Ադրբեջանի դեմ սադրանք են անվանել:
«Իրականում ստացվել է ոչ թե տեսանյութ «Գոլոս. Դետի» նախագծի մասնակիցներից մեկի մասին, այլ հերթական փորձ՝ գովազդելու ՌԴ հեռուստաեթերում «ադրբեջանական գրավված հողերում ստեղծված ռեժիմը»,-գրում է Minval.az-ը: Ադրբեջանցիներն իրենց են վերագրում նույնիսկ ժենգյալով հացը, որի պատրաստման կադրեր կան տեսանյութում՝ նշելով, թե եթերում հնչում է «հայկականի տեղ մատուցվող ադրբեջանական երաժշտություն»:

Աղբյուրը՝ armdaily.am