Լրահոս

29.03.2010 16:11


Տնտեսակա՞ն, թե՞ ազգային խնդիրները կհանգեցնեն իշխանափոխության

Տնտեսակա՞ն, թե՞ ազգային խնդիրները կհանգեցնեն իշխանափոխության

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանն ասել է, որ ՀՀ-ն իր առջև ծառացած երեք կարևորագույն խնդիր ունի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և տնտեսական իրավիճակը։

-Տնտեսութունը որքան վատանում է, այնքան ներքաղաքական կյանքը լարվում է։ Ներքաղաքական կյանքը չի լարվում այլ դրդապատճառներից ելնելով։ Ներքաղաքական կյանքում կա մի պրոբլեմ՝ տնտեսության վիճակը. եթե տնտեսական իրավիճակը բարելավվի, մնացած խնդիրները ջուրը կլցվեն։ Եթե տնտեսական վիճակը շատ վատանա, նոր կբերի քաղաքական պրոցեսների, որովհետև կյանքը ցույց  է տալիս, որ քաղաքական պրոցեսները, լուրջ քաղաքական իրադարձությունները տեղի են ունենում տնտեսության հետևանքով,-նշել  է նա։

Իսկ ՍԴՀԿ Նարեկ Գալստյանն էլ ասել է, թե ճիշտ է՝ Հայաստանում տնտեսական իրավիճակը չի փայլում, սակայն սոցիալական խնդիրները ոչ մի անգամ իշխանության փոփոխության չեն հանգեցրել։

-Հայաստանում իշխանափոխության, ժողովրդի մասսայական ընդվզման կարող են բերել ազգային խնդիրները՝ հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները։ Սոցիալական խնդիրների վերաբերյալ  լինում են որոշակի գնահատականներ, որոշակի սեմինարներ, փոքր հանրահավաքներ, բայց դրանից այն կողմ չի անցնում։ Կարծում եմ՝ եթե իշխանությունները չփոխեն այն վեկտորը, որն ունեն արտաքին քաղաքականության ուղղությամբ, ապա վստահ եմ, որ կլինի համաժողովրդական ալիք,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը