Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Հեռագրում ասված է.
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
ընդունեք անկեղծ ցավակցությունս' Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը' միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը' բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին:
Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»: