Ոստիկանության 2 աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Դ. Աթոյանը, ՀՀ Ոստիկանության պետի հրամանով, 2008թ. օգոստոսին նշանակվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի պաշտոնում, ում ղեկավար-դաստիարակի պարտականությունները դրվել են նույն բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Սիմոնյանի վրա:
2008թ. նոյեմբերի 25-ին «Պիոներ» գիշերային ակումբում դանակի գործադրմամբ ակումբի անվտանգության աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հրամանով հանձնարարվել է Դ. Աթոյանին: Սակայն Դ. Աթոյանը իր ղեկավար-դաստիարակ Հ. Սիմոնյանի հանձնարարությամբ նյութերում կատարել է բազմաթիվ կեղծիքներ և դիտավորյալ թույլ տվել քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներ: Արդյունքում' հանցագործության գործիք հանդիսացող դանակը թաքցվել է, իսկ հանցագործությունը որակվել որպես ծեծ, ապա բաժնի պետի հաստատմանը ներկայացվել փաստական աղավաղված տվյալներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Դ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ. Սիմոնյանին 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է □Պիոներ□ գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին Դ.Աթոյանի որոշումը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): ՀՔԾ-ում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար որոշում է կայացվել Է.Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Է.Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն