Լրահոս

11.02.2011 14:29


Ուկրաինան մտադիր է ԵԱՀԿ–ում նախագահելու ընթացքում օժանդակել Մինսկի խմբին

Ուկրաինան ԵԱՀԿ-ում նախագահելու և  դրան նախապատրաստվելու ընթացքում մտադիր է օժանդակել Մինսկի խմբին։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն։

-Նախ և առաջ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մերձդնեստրյան խնդրին։ Մենք, բնականաբար, օժանդակելու ենք Մինսկի խմբին։ Այդ մեխանիզմը կատարելագործված է, այնտեղ բավական ազդեցիկ համանախագահներ են հավաքված, և մեր խնդիրն է լինելու  լիարժեք օժանդակություն ցուցաբերել,-ասել է Գրիշչենկոն։

Ընդ որում Գրիշչենկոն հավելել է, որ նախագահելու և դրան նախապատրաստվելու ընթացքը աշխուժորեն օգտագործվելու է, որ ամեն հնարավոր բան պետք է արվի մասնավորապես սառեցված հակամարտությունները կարգավորելու համար։

Նշենք, որ Ուկրաինան ԵԱՀԿ-ում նախագահելու է 2013թ.։

Այս խորագրի վերջին նյութերը