Փաշինյան-Պուտին հարաբերությունները հեռու են իդեալականից․ Տրոֆիմչուկ
Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել ինչպես դեմոկրատը դեմոկրատի, և անգամ որպես «դեմոկրատ ավագ եղբայր», որը, ինչպես թվում է, անցել է ավելի դժվար փորձություններ իշխանության գալիս: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ Ուկրաինայի նախագահին ուղղված խորհրդի մասին:
«Սակայն ակնհայտ է, որ այդպես չէ, քանի որ Զելենսկիի դիմաց Ուկրաինայի իշխանություններում ոչ թե «Ստալինը» կամ «Բրեժնևն» էին, այլ դեմոկրատ ներկայացվող Պորոշենկոն: Ես նաև կցանկանայի նշել, որ Հայաստանի առաջնորդի՝ ուկրաինացի իր գործընկերոջն ուղղված խորհրդի հետևում նկատվում է թաքնված հայտարարություն, որ օրինակ՝ Փաշինյանի մոտ ստացվել է այնպես իրեն ներկայացնել, որ Մոսկվան դա ընդունի: Եվ հիմա այդ փորձով Երևանը կիսվում է եղբայրական Կիևի հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Չեմ կարծում, թե նրա համար բարդ կլինի (Պուտինի հետ շփվելիս): Այստեղ մի պայման կա. եթե լինի ուղիղ, ազնիվ, առանց որոգայթների, դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,-ասել էր Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին իրական հարաբերություններին, ապա ռուս փորձագետի խոսքով, դրանք հեռու են իդեալական և իսկապես գործընկերային լինելուց, քանի որ Կրեմլը դեռ վերջնականապես չի հասկացել Հայաստանի վարչապետի գործողությունների ռազմավարությունը։
«Իսկ Փաշինյանի գործողությունները հիմա կենտրոնացած են նրա վրա, որ աստիճանաբար սկսի թելադրել իր պայմանները հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղություններով: Կասեմ կոպիտ, բայց հասկանալի ձևով․ նման ձգտումը՝ «Մոսկվային ծնկի բերել», ստիպել նրան ընդունել «նոր Երևանի» գործողությունների ոճը ողջունվում է Փաշինյանի կողմնակիցների կողմից տարբեր մակարդակի ինֆորմացիոն սեգմենտներում, այդ թվում՝ սոցցանցերում»,-ասաց նա:
Ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի՝ դա ևս ցույց է տալիս, որ այս հարցում էլ Երևանը ձգտում է ուժեղացնել իր համագործակցությունը Կիևի հետ, հատկապես երբ հաշվի է առնվում, որ Զելենսկին անմիջապես սկսել է խոսել «տեղեկատվական պատերազմի» մասին: «Առայժմ միայն Դոնբասը նկատի ունի, բայց այդտեղից արդեն հեռու չէ հենց Ռուսաստանին նմանատիպ պատերազմ հայտարարելուց»,-ասաց նա:
Դիտարկման հետ, թե Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ Ռուսաստանի հետ Հայաստանի և իր հարաբերությունները լավ են, Գրիգորի Տրոֆիմչուկը համաձայնեց:
«Այո՛, Նիկոլ Վովայևիչը մշտապես հայտարարում է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին, բայց իրականության մեջ դրանք այլ տեսք ունեն: Օրինակ՝ Մոսկվան տեսնում է, թե ինչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի շրջապատը: Ես նկատի ունեմ ոչ պետական, հասարակական կազմակերպություններին, որոնք արևմտյան ծրագրերում աշխատելու մեծ փորձ ունեն: Բայց ինքը՝ Փաշինյանը, կարծում է, որ այդ փաստը Մոսկվան սիպված է ընդունել: Եվ դա միայն մեկ օրինակ է»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանում նույն քաղաքականությունը չի վարվի, ինչպիսին վարվում է Ուկրաինայում:
«Դրա համար սպասում ենք առաջին արդեն պաշտոնական խոսքերը Վլադիմիր Զելենսկիից՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը: Եվ այդ ժամանակ միանգամից պարզ կլինի՝ ում հատկապես կլսի Ուկրաինայի նոր նախագահը՝ Փաշինյանի՞ն, Մեյի՞ն, Թրամփի՞ն, թե՞ ուրիշ մեկին»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am