Քաղաքագետ. «Թուրքիան երբեք թույլ չի տա, որ այս գործընթացը «դե յուրե» կանգ առնի»
-Թուրքիան երբեք թույլ չի տա, որ այս գործընթացը «դե յուրե» կանգ առնի. որքան էլ իրենք խոսում են, թե այս արձանագրությունները հակասում են իրենց պետական շահերին, որքան էլ Թուրքիայի ընդդիմությունն անընդհատ նշում է, թե պետք է հետ վերցնել այս արձանագրությունները, թուրքական իշխանությունները երբեք այդ քայլին չեն գնա,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի հետ նույն ակումբում հյուրընկալված թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե մենք պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների.
-Նրանց սցենարները մեզ համար, բնականաբար, ընդունելի չեն, և մենք էլ պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների ու մեզ համար ցանկալի սցենարներով փորձենք տանել գործընթացը։ Սա քաղաքական և դիվանագիտական պայքար է, և Հայաստան պետությունը կարող է շարունակել այդ պայքարը։ Եվ գործընթացը դեռ շարունակման միտում ունի։
Ռ. Մելքոնյանն ասել է, թե ապրիլի 24-ը շատ կարևոր ժամկետ է, ու ավելացրել, թե ինքն այդ օրը չի ուզում նշել որպես հայ-թուրքական հարաբերությունների վերջնաժամկետ։

7or.am