Կիմ Չեն Ընը Պուտինին կորեական թուր է նվիրել (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանից իր հետ կտանի իսկական թուր, ինչպես նաեւ բաժակակալներով բաժակների հավաքածու։ Այսպիսի նվեր է նա ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
«Նախագահը Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահին նվիրեց թուր եւ բաժակակալներով բաժակների հավաքածու»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բաժակակալներով բաժակները սովորաբար ռուսաստանցիների մոտ զուգորդվում են գնացքով ճամփորդելու հետ։ Հենց այդպիսի սպասք է տարիներ շարունակ օգտագործվել ռուսական երկաթուղում, որպեսզի թեյ կամ սուրճ մատուցվի։ Հաշվի առնելով այն, որ Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկ է եկել գնացքով, այս նվերը շատ տեղին է նրա համար։
Հյուսիսային Կորեայի առաջնորդն ինքն էլ Պուտինին է նվեր արել։ Նա Ռուսաստանի ղեկավարին հանձնել է կորեական թուր։ Ընդ որում՝ Կիմ Չեն Ընը նշել է, դիմելով Ռուսաստանի նախագահին, որ այդ թուրը «մարմնավորում է ուժ, մարմնավորում է հոգի՝ իմն ու մեր ժողովրդինը, որն աջակցում է Ձեզ»։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին նվերի համար եւ սեղմել է նրա ձեռքը։ Ընդ որում՝ Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ Ռուսաստանում ժողովրդական հավատալիքի համաձայն՝ զենք նվիրելը համարվում է ոչ այնքան լավ նշան։ Ուստի նա մետաղադրամ է վերցրել եւ այն տվել Կիմ Չեն Ընին, որպեսզի նրանից խորհրդանշականորեն «գնի» թուրը։