Ֆլորիդայի սենատը ուսուցիչներին թույլատրել է զինվել
Ուսուցիչներին զենք կրելու հնարավորություն տվող օրինագիծը հավանության է արժանացել Ֆլորիդա նահանգի օրենսդիր ժողովի սենատում: Չորեքշաբթի The Wall Street Journal-ը հաղորդել է, որ 22 կողմ եւ 17 դեմ ձայներով օրենսդիրները երեքշաբթի հավանություն են տվել նախաձեռնությանը, որի համաձայն այսպես կոչված պաշտպանության ծրագրում (Guardian program) ուսուցիչների կամավոր մասնակցության մասին հարցը փոխանցվում է նահանգի դպրոցական շրջանների խորհուրդների հայեցողությանը:
«Երբ դպրոցում հրաձգություն է սկսվում, ապա ամեն ինչ որոշում են վայրկյանները, - թերթը մեջբերում է նահանգի օրենսդիր ժողովի սենատի նախագահ Բիլ Գալվանոյի կարծիքը:
Այս օրինագիծը երաշխավորում է, որ դպրոցական անձնակազմից կամավորները, այդ թվում՝ ուսուցիչները, կարող են համապատասխան պատրաստվածություն ունենալ եւ հնարավորություններ հանցագործի հարձակումից անմեղ երեխաների պաշտպանության վերջին գծի դերում հանդես գալու համար»:
Այժմ օրինագծի իր տարբերակը պետք է քննարկի նահանգի օրենսդիր ժողովի ներկայացուցիչների պալատը, իսկ հետո օրինագիծը կուղարկվի նահանգապետին՝ ստորագրելու համար:
The Wall Street Journal-ը նշել է, որ այդ օրինագիծը հաշվի է առնում նահանգի հատուկ հանձնաժողովի մշակած առաջարկությունները Փարքլենդի Մարջորի Սթոոջւմներ Դուգլաս դպրոցի ողբերգությունից հետո, երբ այդ դպրոցի նախկին սան Նիկոլաս Կրուզը կիսաավտոմատ AR-15 հրացանից կրակ էր բացել աշակերտների եւ ուսուցիչների վրա՝ սպանելով 17 եւ վիրավորելով 15 մարդու:
Վկայակոչելով Նահանգների կրթության հարցերով հանձնաժողովի տվյալներին՝ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ի արդեն 8 նահանգներում, մասնավորապես Տեխասում եւ Կանզասում տեղական օրենսդրությունը դպրոցների որոշ աշխատակիցների թույլ է տալիս հրազեն կամ այլ զենք ունենալ:

Աղբյուրը՝ news.am