Սահակաշվիլին Զելենսկուն կոչ է արել Պուտինին «չզիջել»
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների «մեծ փորձը»՝ Ուկրաինայի նոր իշխանություններին կոչ է արել «չզիջել» ՌԴ նախագահին: Նա իր կարծիքը հայտնել է «Ֆեյսբուքում» հրապարակած տեսաուղերձում, փոխանցում է Gazeta-ն:
Սահակաշվիլին այս մասին ասել է՝ մեկնաբանելով Պուտինի հրամանը՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում գտնվող ինքնահռչակված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին անձնագրերի տրամադրման դյուրացման մասին:
Քաղաքական գործիչը հավաստել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չպետք է գնա Պուտինին «զիջումների», քանի որ Ռուսաստանի նախագահը «դա երբեք չի գնահատի»: Նա հավելել է, որ Ուկրաինան չպետք է Մոսկվային ո՛չ «փոքր խորհրդանշական զիջում» անի, ո՛չ «մեծ»:

Աղբյուրը՝ news.am