Մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում հարևանի հետ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.
«Ապրիլի 24-ին մենք պաշտոնապես ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որպեսզի հիշենք, որ մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր հարևանի հետ, և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի նրա սխալները»: