Աշխարհ

24.04.2019 18:38


Կանդելակին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուզիչ գրառում է արել

Կանդելակին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուզիչ գրառում է արել

Այսօր աշխարհի բոլոր հայերը սգում են զոհված նախնիների համար։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Telegram–ում այս մասին գրել է «Մատչ ՏՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին։

Նան նշել է` ստույգ հայտնի չէ` որքան մարդ է տուժել ֆիզիկական ոչնչացման ու տեղահանման այնպիսի պայմաններում, որոնք բացառում էին ողջ մնալը։

«Երբ մենք ողբերգություն ենք ընդունում նույնիսկ մեկ մարդու մահը, ինչպե՞ս է պետք վերաբերվել մեկուկես միլիոն մարդու մահվանը, որոնք իրենց դաhիճների աչքերում մեղավոր էին միայն հայ լինելու համար»,–հարցնում է Կանդելակին։

Նա հիշեցրել է, որ ինքը կիսով չափ հայ է ու ապրիլի 24–ն իր համար անձնական ողբերգություն է։

«Ինձ հայ մայր է ծնել, ինձ հայ տատ է մեծացրել, ես խոսում եմ հայերեն ու կարեկցանքի խոսքն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի ցավին միանալու բառեր չեն։ Դա նաև իմ անձնական ցավն է»,–գրել է Թինան։

Կանդելակիի խոսքով՝ շատերն են իր հետ համամիտ ողբերգության հանդեպ վերաբերմունքի հարցում։ Պատմությունն աներևակայելի սպանությունների շատ օրինակներ գիտի, որն արդարացի գնահատական է ստանում ոչ միայն անմեղ զոհերի հետնորդների կողմից։

«Այսօր ես սգում եմ բարեկամների, ազգականների, ընկերների ու բոլոր այն մարդկանց հետ, որոնք ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ` պատմական այդ փաստի ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ է, որը կարող է կանխել նման իրադարձությունների կրկնությունը»,–ամփոփել է Կանդելակին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը