Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի երկրորդ զինծառայողի դին
Ապրիլի 23-ին Ադրբեջանի Փրկարար ծառայության աշխատակիցները Դաշքեսանի շրջանում հայտնաբերել են ձնահոսքի տակ մնացած երկրորդ զինծառայողի՝ շարքային Մամեդով Ֆարուխ Ֆարման օղլուի (Məmmədov Fərrux Fərman oğlu) դին:
Այս մասին հայտնում Է Ադրբեջանի Փրկարար ծառայության կայքը:
Ադրբեջանի ՊՆ–ն մարտի 7-ին հայտնել էր, որ ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուն (Abdullayev Hafiz Məhəd oğlu) և պայմանագրային, շարքային Մամեդով Ֆարուխ Ֆարման օղլուն (Məmmədov Fərrux Fərman oğlu) մնացել են ձնահոսքի տակ: Ենթասպա Աբդուլլաև Հաֆիզի դին հայտնաբերվել էր ապրիլի կեսերին, նրան հուղարկավորել էին ապրիլի 14-ին:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 11 կորստի մասին։

Աղբյուրը՝ «Ռազմինֆո»