Թբիլիսիում Գևորգ Սարգսյանին սպանողները դատապարտվել են
Թբիլիսիի քաղաքային դատարանը Գեւորգ Սարգսյանին խմբակային սպանության մեջ մեղադրվողներից մեկին 17, մյուս երկուսին 15-ական տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է «Ալիքը»:
Դատախազության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ երկու մեղադրյալները, որոնք լարված հարաբերություններ են ունեցել Գեւորգ Սարգսյանի հետ, երրորդ մեղադրյալի հետ ծրագրել են նրա սպանությունը: Գերատեսչության հայտարարությամբ, նրանք 2018 թվականի հուլիսի 12-ին հանդիպել են Սարգսյանին, զրույցը սկսելուն պես, նախապես համաձայնեցրած լինելով, ֆիզիկական վիրավորանք են պատճառել նրան:
Դատախազության տվյալներով՝ կանխամտածված սպանության նպատակով երեք մեղադրյալները դանակներով մարմնի տարբեր հատվածներում 19 վնասվածք են հասցրել: Մեղադրյալներին թաքնվելու համար օգնել են 3 այլ անձինք, որոնց նույնպես դատարանը դատապարտել է 1-ական տարվա ազատազրկման: