Լրահոս

29.03.2010 11:51


«Հաղթանակի էստաֆետը» փոխանցվեց Հայաստանին

Փետրվարի 2-ին բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված, սահմանապահների  հուշահամալիրից մեկնարկեց  միջազգային «Հաղթանակի էստաֆետը»: Այն նվիրված է Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ ամյակին: Բրեստի ամրոցի հողով սիմվոլիկ գավաթը կանցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների պետական սահմանների երկու ուղղություններով: Առաջինը' Բելառուսից մինչև Հայաստան, երկրորդը ' Մուրմանսկից մինչև Ադրբեջան:

Այս միջազգային էստաֆետը առաջինը  չէ: 2005թ-ին' Մեծ Հաղթանակի 60 ամյակին, այն արդեն  անցել է ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով: Էստաֆետը նպատակ է հետապնդում հավերժացնել Հայրենական Մեծ պատերազմի  ճակատներում մարտնչած հերոս-սահմանապահների հիշատակը:

«Հաղթանակի էստաֆետի» անցկացման որոշումը ընդունված է ԱՊՀ մասնակից-երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների  խորհրդի կողմից: Միջոցառմանը ներգրավված են Համագործակցության պետությունների սահմանապահները:

Մարտի 28-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիսավոր պայմաններում, հյուսիս-օսեթական սահմանապահները «Հաղթանակի էստաֆետը» փոխանցեցին Հայաստանի իրենց  գործընկերներին: Գավաթը կանցնի  հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով, իսկ մարտի 31-ին հայ սահմանապահները էստաֆետը  կփոխանցեն իրենց ռուսաստանյան գործընկերներին: Հանձնման  արարողությունը  տեղի կունենա Գյումրիի սահմանապահ ջոկատում: Մինչև ապրիլի 7-ը, ռուս սահմանապահները «Հաղթանակի էստաֆետը» կանցկացնեն Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական  սահմանը պահպանող բոլոր չորս սահմանապահ ջոկատներով:

«Հաղթանակի էստաֆետի» երկու երթուղիներն էլ  մայիսի 28-ին' Սահմանապահի օրը, կավարտվեն  Մոսկվայում: Վերջիններս կհանդիպեն  Պոկլոննայա բլրի վրա գտնվող հուշահամալիրում, իսկ միջոցառման ավարտից հետո, գավաթները որպես նմուշներ կտեղադրվեն Հայրենական մեծ պատերազմի  և Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահների  Կենտրոնական թանգարաններում :

Մինչև Հյուսիսային Օսեթիան «Հաղթանակի էստաֆետը» անցել է Բելոռուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Սևծովյան ավազանի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերկեսիայի սահմաններով:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը