ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Այդ հողերի պահպանումը խաղաղություն է»
Մեկնաբանելով սիրիական պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը՝ «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով ԼՂ-ն ու Հայաստանը կապող միջանցքը», ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն ասել է.
-Ես չեմ ցանկանում Հայաստանի նախագահի ելույթը գնահատել։ Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը։ Այն հետևյալն է՝ ամեն ինչ անում ենք վերաբնակեցումն իրականացնելու համար։ Երկրորդը՝ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Ղարաբաղի մասնակցության։ Հետևաբար, երբ ԼՂՀ-ն ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ կմասնակցի բանակցություններին, այն ժամանակ Ղարաբաղի ժողովուրդը կորոշի։ Իսկ Ղարաբաղի ժողովուրդն այսօր պինդ ու անկոտրում կանգնած է, որովհետև շատ լավ հասկանում է, որ այդ հողերի պահպանումը խաղաղություն է։ Այդ հողերը նաև Ղարաբաղի տնտեսության զարգացման համար շատ լուրջ հողեր են, և իզուր չի Ղարաբաղի նախագահը նշել, որ չկա վերաբնակեցվող շրջան, այլ կա Սահմանադրությամբ հաստատված տարածք, որտեղ բոլոր շրջանները հավասար են,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

7or.am