Լրահոս

29.03.2010 12:47


Մոսկվայում ահաբեկչությունների հետևանքով հայեր են զոհվել

Մոսկվայում ահաբեկչությունների հետևանքով հայեր են զոհվել

Ինչպես արդեն տեղակացրել էինք,  այսօր ժամը 08.00-ի սահմաններում, Մոսկվայի մետրոյի «Лубянка» և «Парк культуры - радиальная» կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ։ Դրանցից յուրաքանչյուրի ուժգնությունը կազմել է 300-400 գրամ տրոտիլ։ Կան տասնյակ զոհեր։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ահաբեկչական պայթյունների հետևանքով, նախնական տվյալով, զոհվել է երկու հայ՝ 1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը։

Ըստ «Lenta.ru»-ի դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Նախնական վարկածով՝  պայթյուններն իրականացրել են կին մահապարտ ահաբեկիչները։

Այս խորագրի վերջին նյութերը