Աշխարհ

23.04.2019 17:20


Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին

Ուկրաինայում դատի են տվել Պորոշենկոյին

Կիևի վարչական դատարանի դատավորները «Приватбанка»-ի գործով դատի են տվել Պետրո Պորոշենկոյին: Այս մասին հրապարկում էր արվել դատարանի պաշտոնական կայքում:

«Դատավորները միջամտելու և ճնշում գործադրելու համար պահանջում են հետաքննություն սկսել երկրի նախկին ղեկավարի, արդարադատության նախարարի և Ուկրաինայի կենտրոնական բանկի նախագահի դեմ՝ նախնական ​​դատավարությունների միասնական ռեգիստրին մուտքագրելով համապատասխան տեղեկությունները, որի հետևանքով մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Կիևի շրջանի վարչական դատարանի դատավորը նախագահի անգործության պատճառով Պորոշենկոյի նկատմամբ դատական ​​հայց էր ներկայացրել: Համաձայն հարուցված հայցի՝ Պորոշենկոն դատավոր նշանակելիս չի առաջնորդվել Ուկրաինայի դատական օրենքներով ու ընթացակարգերով:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը