Հայտարարություն ՄԻՊ հրաժարականի ապօրինի ընդունման վերաբերյալ
Այսօր, Ազգային ժողովը, հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգի 97-րդ հոդվածի 6բ/-րդ կետի պահանջների կամային մեկնաբանությունը ԱԺ նախագահի կողմից, «ընդունեց» ՄԻՊ հրաժարականը:
Այդ կապակցությամբ հայտարարում ենք'
1. հիշյալ իրավական նորմը միայն հնարավորություն է տալիս ՄԻՊ հրաժարականի քննարկման համար,
2. նույն հոդվածի 8-րդ կետի պահանջների համաձայն /տե′ս Հ.Գ./, ԱԺ-ն, իր կանոնակարգի 55-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների համաձայն, պարտավոր էր քննարկել և գաղտնի քվեարկությամբ որոշում ընդուներ ՄԻՊ հրաժարականի վերաբերյալ: Ինչը և՛ տրամաբանական է, և՛ իրավական:
Հույս ենք հայտնում, որ գոնե ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը միջոցներ կձեռնարկի օրինականացնելու «100 տարին մեկ» պաշտոնի առաջարկություն ստացածի նշանակումն իր ներկայացուցչի պաշտոնում:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե