Աշխարհ

23.04.2019 18:39


Թուրքիայի իշխանությունների հերթական մեղադրանքը հայկական լոբբիին

Թուրքիայի իշխանությունների հերթական մեղադրանքը հայկական լոբբիին

Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները բացելու առաջարկի մասին 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու նպատակով։

«Այն ժամանակ, երբ Հայաստանում չի ապրում ոչ մի թուրք, Թուրքիայում ապրող հայերը խնդիրներ չունեն։ Բազմազգությունը Թուրքիայի ամենակարևոր ձեռբերումներից է»,- նշվել է մեկնաբանության մեջ: Եվ սա ասվում է այն դեպքում, երբ Թուրքիայում բնակվող հայերը ոչ միայն խնդիրների, այլ նաև բազում վտանգների մեջ են:

Թուրքիայի կառավարությունից առաջ են քաշել նաև այն անհիմն պնդումները, թե հայկական լոբբին և սփյուռքը խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

«Հայկական լոբբիի գործողությունները Թուրքիայի դեմ առաջին հերթին վնասում են հայերի շահերին, ովքեր Հայաստանում ապրում են աղքատության մեջ։ Եթե հայկական լոբբին կարծում է, որ արևմտյան խորհրդարանների միջոցով կարող է ճնշում գործադրել Անկարայի վրա, ապա չարաչար սխալվում է»։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը