Ինդոնեզիայում քվեները հաշվելիս ընտրական հանձնաժողովի 92 անդամ Է մահացել գերհոգնածությունից
Առնվազն 92 մարդ Է մահացել Ինդոնեզիայում կայացած ընդհանուր ընտրություններից հետո քվեները հաշվելու ընթացքում սաստիկ գերհոգնածության պատճառով: Ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է Antara գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արիֆ Բուդիմանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 54 մահացածների եւ 32 հոսպիտալացվածների մասին: Բուդիմանի տվյալներով՝ եւս 374 մարդ գանգատվել Է առողջական խնդիրներից քվեների հաշվումից հետո չափազանց հոգնածության պատճառով, որը շարունակվել Է մի ամբողջ օր: Զոհերից մեկը դարձել Է Մալուկուի նահանգի Ադոդո Մոլու բնակավայրի ընտրական տեղամասի ղեկավարը, նա մահացել Է իր տարածաշրջանում ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված լիագումար նիստի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ԿԸՀ-ի նախագահը, ապրիլի 17-ին կայացած ընտրությունները ամենախոշորն են դարձել աշխարհում: Բացի նախագահից՝ Ինդոնեզիայի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին, տեղացի օրենսդիրներին:
Ընդամենը դրանց մասնակցել Է գրեթե 240 հազար թեկնածու, որոնք հավակնել են 20 հազար տեղի: Մասնակցությունը հասել Է ձայնի իրավունք ունեցող 193 միլիոն մարդու գրեթե 80 տոկոսին: Ամբողջ երկրում բացվել Է ավելի քան 813 հազար ընտրական տեղամաս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: