Աշխարհ

23.04.2019 16:05


ԻՊ-ն պատասխատավություն է ստանձնել Շրի Լանկայում պայթյունների համար

ԻՊ-ն պատասխատավություն է ստանձնել Շրի Լանկայում պայթյունների համար

Իսլամական պետությունը պատասխատավություն է ստանձնել Շրի Լանկայում պայթյունների համար, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում, խմբավորումը ապացույցներ չի ներկայացրել կղզու պայթյուններին իր ներգրավվածության մասին:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը որոտացել են երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Եւս մեկ ռումբ հայտանբերվել է Բանդարանաիկե միջազգային օդանավակայան տանող ճանապարհին:

Զոհվել է 321 մարդ, ավելի քան 520-ը վիրավորվել է:

Ձերբակալվել է 40 կասկածյալ: Ապրիլի 23-ը զոհերի հիշատակի սգո օր է հայտարարվել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը