Աշխարհ

23.04.2019 15:50


Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

Պորոշենկոն չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

Պետրո Պորոշենկոն չի բացառել, որ կարող է մասնակցել Ուկրաինայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին: Այդ մասին պաշտոնից հեռացող նախագահը հայտարարել է երկուշաբթի երեկոյան Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի ընթացքում:

Հանրահավաքի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել՝ իրենց երախտագիտությունը հայտնելու Պորոշենկոյին անցած հինգ տարիներին իրականացրած քայլերի համար:

Ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Պետրո Պորոշենկոն ստացել է քվեների մոտ 25 տոկոսը՝ պարտվելով կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկուն:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը