«Եթե նման վտանգ լինի, ես հաստատ այստեղ նստած չեմ լինի»
Վերջերս ասեկոսեներ են պտտվում, թե պաշտպանության նախարարությունը հավաքում է զորացրվածների զինգրքույկները, իսկ անձնագրային վարչությունը վիզաների ելքի արտոնագիր չի տրամադրում։ Վերջին հանգամանքը բացատրվում է սահմանում լարվածության առկայությամբ։
-Սահմանի վրա ոչ մի լարվածություն չկա, դրանք կեղծ լուրեր են կեղծ մարդկանց կողմից տարածվող,-«7օր»–ին ասել է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանը։
Նա նշել է, թե հակված է մտածելու, որ այդ լուրերի տարածումը ոմանց ձեռնտու է, և դրանք տարածվում են նպատակաուղղված. «Եթե նման վտանգ լինի, ես հաստատ այստեղ նստած չեմ լինի»,-նշել է նա։

7or.am