Ահմեդ Դավութօղլուի և Հիլարի Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Կիրակի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին գրել է «Հյուրիեթ»-ը։
Խոսակցության ժամանակ, որը տևել է 40 րոպե, երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։
Ա. Դավութօղլուն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում հաշվի կառնի այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունը։
Նրա խոսքերով՝ երրորդ երկրների ընդունած որոշումները բացասաբար են անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։
«Գործընթացը, որը դրական կանդրադառնա ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների, այլ նաև ողջ Կովկասի իրավիճակի վրա, չպետք է ներքին քաղաքական հաշիվների զոհ դառնա»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն։

Ըստ «Trend»-ի