Լրահոս

29.03.2010 10:33


Ի՞նչ է իրականում Էրդողանին ասել Թուրքիայի հայերի միության նախագահը

«Չեմ կարծում, որ 1915թ. դեպքերի մասին խոսելիս արժե օգտագործել ցեղասպանություն բառը»,-«Bakililar.AZ»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո իբրև թե ասել է Թուրքիայի հայերի միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուն։ Նշվում է նաև, թե Շիրինօղլուն իր երախտագիտությունն է հայտնել հայերի հանդեպ Էրդողանի ուշադրության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան կկարողանան համաձայնության գալ ու բարելավել երկկողմ հարաբերությունները։ Նշվում է նաև, որ Թուրքիայի հայերի միության նախագահն ասել է, թե Թուրքիայում 70 հազ. հայ ապրում է օրինական, այդ երկրի քաղաքացի է, և միայն 30 հազարն է ապրում անօրինական և Հայաստանի քաղաքացի է.

«Մինչև հիմա ոչ մի վարչապետ մեզ՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներիս հետ այնքան մոտ չի եղել, ինչպես Ռեջեփ Էրդողանը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը