Աշխարհ

22.04.2019 18:18


ԱՄՆ-ը կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը

ԱՄՆ-ը կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը

Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման շրջանակներում Վաշինգտոնն այլևս արտոնություն չի տա իրանական նավթի ամենախոշոր գնորդներ հանդիսացող 8 երկրներին:

«Financial Times»-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի ԱԳ նախարար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն:

Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան:

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ներառվել էր ավելի քան 700 մարդ, կազմակերպություն ու ընկերություն, այդ թվում նաև հիմնական բանկերը, նավթ արտահանողներն ու առաքող ընկերությունները։ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ փորձելու է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի: Սակայն ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ համաձայնել է ժամանակավորապես՝ 6 ամսով, 8 երկրների թույլ տալ շարունակել իրանական նավթի գնումները:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը