«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
«Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել Է վերափոխվելու եւս մեկ հնարավորություն ստանալու կապակցությամբեւ կոչ Է արել խորհրդարանին թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է ապրիլի 21-ին: Դրան մասնակցել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Զելենսկին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ Զելենսկին ընտրությունների առաջատարն Է՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 73 տոկոսը:
«Ես ցանկանում եմ Ուկրաինային շնորհավորել նախագահական ընտրարշավի ավարտվելու, իսկ ամենագլխավորը՝ վերափոխվելու եւս մեկ հնարավորություն ստանալու կապակցությամբ… Այս ընտրություններից հետո մարդիկ տարիներով չեն սպասի փոփոխությունների, ուստի մեզ հարկավոր Է համատեղ պատասխանատվության վերադառնալ այդ փոփոխությունների համար: Հարկավոր Է, ինչպես ապրիլի 21-ին նախագահն (Պյոտր Պորոշենկոն) Է ասել, թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին»,-ասել Է Տիմոշենկոն՝ Խորհրդարանական խմբակցությունների համաձայնեցման խորհրդի՝ ապրիլի 22-ին կայացած նիստի ընթացքում:
Քաղաքական գործիչը նաեւ կոչ Է արել Ռադային նոր նախագահին հնարավորություն տալ փոխելու իր քվոտայով ուժայիններին:
«Ես ցանկանում եմ դիմել ամբողջ խորհրդարանին, որը դեռ պետք Է կես տարի աշխատի, որ նա ծանրաքար չդառնա փոփոխությունների թեւերի վրա: Եվ պետք Է նոր նախագահին անհապաղ հնարավորություն տալ՝ փոխելու ուժայիններին՝ գլխավոր դատախազին, անվտանգության ծառայության ղեկավարին, պաշտպանության նախարարին»,-ասել Է Տիմոշենկոն:
Նրա կարծիքով՝ ընտրողների 73 տոկոսը նրա համար չի քվեարկել փոփոխությունների օգտին, «որ այս կառավարություը հանդուրժի եւս կես տարի»:
«Եթե այս խորհրդարանին թեկուզ մի կաթիլ խիղճ Է մնացել, ապա պետք Է հնարավորություն տալ ձեւավորելու նոր կառավարություն»,-հավելել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
«Բատկիվշչինա» ուկրաինական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, մեկնաբանելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, երկրին շնորհավորել Է վերափոխվելու եւս մեկ հնարավորություն ստանալու կապակցությամբ եւ կոչ Է արել խորհրդարանին թիկունք կանգնել պետության նոր ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: