Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել Է Վլադիմիր Զելենսկուն պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու առթիվ, որոնց երկրորդ փուլը տեղի Է ունեցել ապրիլի 21-ին: Յանուկովիչի ուղերձը ԶԼՄ-ների համար տարածել Է նրա մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրը: Յանուկովիչը նշել Է, որ այժմ Զելենսկու առջեւ ոչ դյուրին խնդիրներ են ծառացած:
«Գլխավորներն են՝ խաղաղություն բերել մեր երկրին, միավորել ու հաշտեցնել ուկրաինական ժողովրդին, վերականգնել օրինականությունն ու արդարությունը»,- հայտարարել Է նա:
Նախկին նախագահը, ասված Է ուղերձում, «խոնարհվում Է ուկրաինական իմաստուն ժողովրդի առաջ, որը թույլ չտվեց իրեն խաբել, տեղի չտվեց սադրանքներին ու ստին, այլ գիտակցված ընտրություն կատարեց»:
«Ուկրաինացիները վստահեցին ձեզ եւ հուսով են, որ դուք մեր ժողովրդին կվերադարձնեք խաղաղությունն ու բարգավաճումը»,- ասել Է Յանուկովիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»