Աշխարհ

21.04.2019 15:35


Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի․ երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել (տեսանյութ)

Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի․ երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել (տեսանյութ)

Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին հայտնել է տեղական News 1st հեռուստաալիքը:

8-րդ պայթյունը որոտացել է մայրաքաղաքի Դեմատագոդա արվարձանի բնակելի համալիրում: Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել, որը կսկսվի տեղական ժամանակով 18:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 22-ը, տեղական ժամանակով 06:00-ն, արգելափակվել են սոցիալական կայքերը:

Շրի Լանկայում առաջին 6 պայթյունները որոտացել էին Զատկի տոնակատարության ժամանակ Կոլոմբոյի 5 աստղանի երեք հյուրանոցներում և Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում: Յոթերորդ պայթյունը որոտացել է Դեհիվալայի կենդանաբանական այգու մոտակայքում: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 185-ի, տուժել է շուրջ 500 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը