Լրահոս

09.12.2010 17:30


ԱԺ-ն Աշոտ Խաչատրյանին ընտրել է ՍԴ անդամ

Քիչ առաջ փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի անդամ է ընտրել Աշոտ Խաչատրյանին: ՍԴ անդամի թափուր պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Աշոտ Խաչատրյանը ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետն էր:

Պատգամավորներից 80–ը նրա թեկնածությանը քվեարկել է կողմ, 1–ը դեմ։

Հիշեցնենք, որ ՍԴ անդամի թափուր մնացած երկրորդ պաշտոնում երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշանակել է  ԱԺ նախկին նախագահ, ԲՀԿ-ական Արևիկ Պետրոսյանին:

Ի դեպ, նա այսօր նույնպես ներկա է եղել ԱԺ–ում, և ընտրությունից հետո Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը հանդիսավոր կերպով երդվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը