Աշխարհ

20.04.2019 21:24


Սկանդալ «Ձայնը» նախագծում. Ալսուի դուստրը երգել է մահացած Նաչալովայի երգը (տեսանյութ)

Սկանդալ «Ձայնը» նախագծում. Ալսուի դուստրը երգել է մահացած Նաչալովայի երգը (տեսանյութ)

Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել «Голос. Дети» հայտնի հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի լրացուցիչ փուլը։ Օգտատերերը զայրացած են, որ նախագծի մասնակիցներից մեկը` հայտնի երգչուհի Ալսուի դուստր Միկելլա Աբրամովան, երգել է վերջերս մահացած Յուլյա Նաչալովայի ստեղծագործությունը։

Աղջիկը երգել է Յուլյայի «Герой не моего романа» ստեղծագործությունը, որը թողարկվել է 1997 թվականին ու դարձել երգչուհու այցեքարտը։ 2006 թվականին ներառվել է «Давай поговорим о любви» ալբոմում։ Երգի երաժշտությունը գրել է Յուլյայի հայրը` Վիկտոր Նաչալովը, իսկ բառերը` Անտոնինա Վլադիմիրովան։

«Շատ տհաճ էր... Ու՞մ էր պետք սա։ Մեզ երկրորդ Ալսուն պե՞տք է։ Անդուր բան ստացվեց, թող նրան խղճի վրա մնա։ Եթե այստեղ լիներ Գրիգորի Լեպսը, կասեր` սա արգելված հնարք է։ Երգն էլ 10 տարեկան աղջկա համար չէր։ Հայրը միլիարդատեր է, մայրը` Ալսուն, դրա համար էլ իրենց անտաղանդ աղջկան ամեն կերպ առաջ են տանում։ Պետք չէր, որ աղջիկն այդ երգը երգեր... Եթե այստեղ ամեն ինչ արդար լիներ, 100%–ով Ալսուի դստերը չէին ընտրի, որն իսկապես շատ վատ է երգում։ Սակայն նրա բախտը բերել է, որ հայրը միլիարդատեր է։ Երբ քվեարկությունն ավարտվեց, նրա հայրը նստած էր, և նույնիսկ չուրախացավ։ Չէ՞ որ նա վճարել է դրա համար։ Անարդար է, արժանի ելույթ չունեցավ և անարժան ձևով եզրափակիչ անցավ։ Տարօրինակ զգացողություն է մնացել այդ թողարկումից հետո»,–գրում են զայրացած օգտատերերը։

Վիրտուալ հանդիսատեսը բողոքել է Սվետլանա Լոբոդայի թիմից. «Անազնիվ խաղ է։ Նաչալովայի հիշատակն են խաղարկում։ Եթե անկեղծ ասեմ` այստեղ կատարում չկար։ Ուրիշի ոսկորների վրա երգեց։ Այս նախագծի պատմության ամենավատ թողարկումն էր։ Նրան շնորհեք հաղթանակն ու հաղթողի կոչումը և մի՛ նյարդայնացրեք հանդիսատեսին։ Սարսափելի է։ Դե, Լոբոդա, մյուսներին ևս կտրի։ Երբ իմացանք, որ նախագծում է լինելու Ալսուի դուստրը, պարզ դարձավ, որ կարևոր չէ, թե ինչպես նա կերգի, միևնույն է` 100%–ով կհաղթի կամ առնվազն եզրափակիչ կհասնի»։

«Անտանելի միջոց է. վերցնել մի երգչուհու երգ, որի մահից նույնիսկ մի քանի ամիս չի անցել։ Մի՞թե հնարավոր չէր ավելի պակաս ստոր միջոց ընտրել հաղթելու համար։ Նաչալովայի երգերն այժմ հաղթում են պարզապես նրա մահվան ֆոնին։ Բացի այդ երգը հասուն սիրո մասին է, և Միկելլեին այդքան էլ չի սազում։ Մեջտեղում բացվեց, վերջում ձայնը դողում էր։ Մի խոսքով, անտանելի կատարում։ Անազնիվ է, շատ անազնիվ, խաղացին Նաչալովայի ընտանիքի ողբերգության վրա։ Դա ստոր, ցածր, արգելված քայլ է, նույնիսկ վարդագույն զգեստ էին ընտրել, ինչպես Յուլյայի դեպքում։ Ինչպե՞ս կարելի է։ Սվետլանա Լոբոդան շատ հիասթափեցրեց, որ թույլ է տվել կատարել այդ երգը։ Ամոթ ծրագրին, ամոթ Ալսուին, եթե նրան նման «հաղթանակը» ձեռ է տալիս։ Խեղճ երեխաներ, որոնք կոտրած տաշտակի առաջ հայտնվեցին արդեն նախորդ փուլում, առավել ևս այս փուլում»,– շարունակել են զայրացած օգտատերերը։

Նշենք նաև, որ աղջկան պաշտպանողներ էլ կան, թեև նրանք փոքրամասնություն են։

«Մի՞թե չեք տեսնում, որ Միկելլայի համար ավելի կարևոր է ոչ թե երգի իմաստը, այլ մարդը, որ ժամանակին երգել է այդ երգը։ Ի՞նչ կապ ունի հնարքը։ Եթե այդ երգը երգեր ոչ թե Ալսուի դուստրը, այլ նախագծի մեկ այլ մասնակից, դուք ոչինչ չէիք ասի։ Դա պարզապես Յուլյա Նաչալովայի նկատմամբ մեծ հարգանք է։ Պետք չէ խարդախություն փնտրել այնտեղ, որտեղ չկա։ Երևում է, որ շատ անկեղծ ու բարի երեխա է։ Երևում էր, որ նա ջանում էր։ Ասում եք, որ անտանելի է երգել, բայց չէ՞ որ դա ուղիղ եթեր էր։ Հազիվ թե դուք չհուզվեիք և չանհանգստանայիք ելույթից առաջ։ Սա PR քայլ չէ, Միկելլան հազիվ էր արցունքները զսպում, նրա համար Յուլյան հաստատ ինչ–որ նշանակություն ուներ, մենք ամբողջ պատմությունը չգիտենք, չի կարելի 10 տարեկան աղջկան այդպես քարկոծել ու վրան կեղտ նետել միայն այն պատճառով, որ նա երգչուհու դուստր է, չէ՞ որ նա հիանալի տեմբր ունի և մորից էլ լավ է երգում։ Էական չէ` ովքեր են նրա ծնողները, կարևորը, որ երեխան ջանում է։ Նրա ծնողները չէին կարող գնել հազարավոր հանդիսատեսի հոգիներն ու սրտերը»,–նշում են համացանցի առավել հանդուրժող ներկայացուցիչները։

Օգտատերերը համերաշխ են միայն մեկ հարցում. «Նման դեպքերը բացասական վերաբերմունք են ծնում երեխայի հանդեպ»։

Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան մահացել է 2019 թվականի մարտի 16-ին 38 տարեկանում արյան վարակից և սրտի անբավարարությունից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը