Լրահոս

10.02.2011 16:12


Վրաստանը վաճառքի է հանել Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարի բաժնետոմսերի 25%-ը

Վրաստանը պատրաստվում է Լոնդոնյան բորսայում վաճառքի դնել «Հյուսիս-հարավ» գազամուղի բաժնետոմսերի 25%-ը, որի միջոցով ռուսական գազը հասնում է Հայաստան։

Ինչպես հայտնում է «Курсив» գործակալությունը՝ Վրաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի խոսքերով՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառք չի նախատեսվում, խոսքը գնում է միայն 25%-ի մասին։

 «Հյուսիս-հարավ» գազամուղով հետաքրքրվում է Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ղազախստանը։

Այս խորագրի վերջին նյութերը