«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ». Ֆրանսիացի պատգամավոր.
Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներին մասնակցած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմին հարցազրույց է տվել «Euronews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը։
Ինչպես հայտնի է Անթալիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ Քըրմիի և Չավուշօղլուի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանության թեմայով։
Չավուշօղլուին զայրացրել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահի խոսքերին տված Քրիմիի արձագանքը։ Վերջինիս արձագանքին ի պատասխան՝ Չավուշօղլուն Ֆրանսիային մեղադրել էր Ռուանդայում և Ալժիրում կոտորածներ կազմակերպելու մեջ։
Անդրադառնալով այս միջադեպին՝ Քրիմին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է.
«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է ժողովորդավարության մասին դասեր տալ Ֆրանսիային։ Գիտեմ, որ մեր ժողովրդավարությունը կատարյալ չէ, սակայն, համենայնդեպս, Ֆրանսիայի բանտերում լրագրող չկա»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսի նախագահ Շենթոփը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահին՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար։