Աշխարհ

19.04.2019 15:06


Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա

Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել խոշորագույն բանկերից մեկի վրա

Ապրիլի 19-ի առավոտյան Թբիլիսիում զինված հարձակում Է կատարվել Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի Ժողովրդական բանկ) մասնաճյուղի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետեւանքով վիրավորվել են բանկի երկու աշխատակիցներ, որոնք շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց: Կողոպտիչներին, որոնց թիվը պարզված չԷ, հաջողվել Է թաքնվել:

Առայժմ հայտնի չԷ՝ կարողացե՞լ են նրանք արդյոք փող հափշտակել: Բանկի շրջակա տարածքը շրջապատված Է, աշխատում են փորձագետ-քրեագետները: Բանկերի վրա հարձակումները հազվադեպ չեն Վրաստանում:

Այսպես, մարտի 8-ին դիմակավոր երեք կողոպտիչներ Թբիլիսիի Գլդանիի շրջանում ներխուժել Էին Վրաստանի Բանկի մասնաճյուղ: Մինչեւ հարձակումը նրանք ավտոմեքենա Էին զավթել՝ պատանդներով: Ոստիկանները կրակ Էին բացել հարձակվողների վրա, սակայն նրանց հաջողվել Էր ճողոպրել՝ իրանց հետ տանելով պատանդի, որին շուտով ազատ Էին արձակել, իսկ ավտոմեքենան՝ հրկիզել: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել Է կողոպտման երկու կասկածյալների, երրորդ հարձակվողը հետախուզման մեջ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը