Աշխարհ

19.04.2019 18:52


Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճ է արձանագրել Նոտր Դամի հրդեհից հետո

Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճ է արձանագրել Նոտր Դամի հրդեհից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել Է վերջին մի քանի օրվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են BVA ընկերության՝ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 19-ին:

Դրա տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը ներկայում հավանություն Է տալիս երկրի բնակիչների 32 տոկոսը, ինչը երեք տոկոսային կետով բարձր Է, քան ապրիլի սկզբին:

Հարցումն անցկացվել Է ապրիլի 17-18-ին՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհից ընդամենը մի քանի օր անց: Այն նաեւ ցույց Է տվել, որ ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը հեռուստացույցով դիտել Է Նոտր Դամի հրդեհից հետո Մակրոնի ունեցած ելույթը: Բացի այդ, նրանց 62 տոկոսը դրական Է գնահատել նախագահի արձագանքը եւ նրա գործողություններն այդ պատահարից հետո:

Փարիզի Աստվածամոր տաճարում սաստիկ հրդեհը տեղի Է ունեցել ապրիլի 15-ին: Տաճարին զգալի վնաս Է հասցվել: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ավելի վաղ հայտարարել Է, որ Նոտր Դամն անհրաժեշտ Է վերականգնել հինգ տարում եւ այն Էլ ավելի գեղեցիկ դարձնել: Նախօրյակին Ֆրանսիայի ղեկավարը Ելիսեյան պալատում ընդունել Է Նոտր Դամի հրդեհը մարած հրշեջներին եւ նրանց պարգեւատրել ոսկե մեդալներով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը