ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկների հետ
Ս.թ. Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ' նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը: Պատասխանելով զորակոչիկների հարցերին' Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:
Կարևորելով մարտունակությամբ հակառակորդին գերազանցելու սկզբունքը' Ս.Օհանյանը նշեց, որ այն հնարավոր է ապահովել միայն գերազանց ծառայությամբ: Զորակոչիկներին մաղթելով բարի ծառայություն' ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ նրանց ծառայությամբ է պայմանավորված մեր հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը: