Աշխարհ

18.04.2019 20:22


Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը

Վրաստանում մոլեգնում է կարմրուկի համաճարակը

Վրաստանում մասնագետներն ամեն օր բացահայտում են կարմրուկով վարակման 15-25 նոր դեպք, ինչը տագնապալի ցուցանիշ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առաջին ալիքը՝ վկայակոչելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:
Նորման համարվում Է կարմրուկով հիվանդանալու տարեկան 10 դեպքը: Միայն 2019 թվականի սկզբից Վրաստանում գրանցվել Է կարմրուկով հիվանդանալու ավելի քան 3 հազար դեպք: Վերջին տվյալների համաձայն՝ կարմրուկի դեմ պատվաստում Է արվել 118 հազար մարդու, սակայն դա բավարար չԷ: Այնքան ժամանակ, քանի դեռ երկրի՝ պատվաստում ստացած բնակիչների թվաքանակը չի հասել 350 հազարի, հիվանդությունը չի վերանա:
Ամենից հաճախ կարմրուկով վարակվելու դեպքեր են հայտնաբերվում Թբիլիսիում, որին հաջորդում են Իմերեթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Կախեթի տարածաշրջանները:

«Հունվարից ի վեր այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք 3 հազար 172 դեպք: Դա ավելին Է, քան գրանցվել Է անցած ողջ տարվա ընթացքում: Այսինքն՝ համաճարակային բռնկումը դեռ շարունակվում Է, եւ այն ոչինչ չի կարողանա կանգնեցնել, բացի պատվաստումից»,-հայտարարել Է Գամկրելիձեն:

Այս խորագրի վերջին նյութերը